Էմերիկ Լապորտը ցանկանում է վերադառնալ Իսպանիա

«Ալ-Նասրի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը ցանկանում է վերադառնալ «Ատլետիկ»։ Սաուդյան ակումբը պատրաստ է բաժանվել 31-ամյա ֆուտբոլիստից, բայց նա հետաքրքրված է միայն նախկին ակումբ տեղափոխվելով, որի կազմում խաղացել է իր կարիերայի սկզբում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Լապորտը մերժել է մյուս բոլոր առաջարկները՝ բասկյան թիմին միանալու հույսով, սակայն բանակցությունները լավ չեն ընթանում։ Ակումբների միջև դեռևս համաձայնություն չկա։ Էմերիկ Լապորտը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է «Ալ-Նասր» 2023 թվականի ամռանը։

Իսպանացու ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 15 միլիոն եվրո։