«Նյուքասլը» հայտարարել է «Ասթոն Վիլայից» կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսիի տեղափոխության մասին։
Պայմանագրի պայմանները չեն հրապարակվել։ Ֆուտբոլիստը հանդես կգա 41 համարի ներքո։
Անցյալ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։