Բրազիլական «Պալմեյրասի» կազմում հանդես եկող 19-ամյա բրազիլացի պաշտպան Լուիս Բենեդետտին կարող է շարունակել իր կարիերան «Մառախլապատ Ալբիոնում»։
Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Դիեգո Ֆիրմինոն։ Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է խոստումնալից ֆուտբոլիստի ծառայություններով։
Անգլիական թոփ ակումբի ղեկավարները ցանկանում են Բենեդետտիի տրանսֆերը ձևակերպել մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 500 հազար եվրո։ Այս տարի Լուիսը «Պալմեյրասի» կազմում մասնակցել է 15 խաղի և խփել երկու գոլ։ Նրա աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի վերջը։