🎥 Լիոնել Մեսսին վնասվածքից վերադարձը նշանավորել է արդյունավետ խաղով

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքից հետո վերադարձել է խաղադաշտ և անմիջապես աչքի է ընկել արդյունավետ խաղով։

MLS-ի կանոնավոր առաջնության «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ հանդիպմանը Մայամիի «Ինտերի» առաջատարն առաջինը գոլի հեղինակ դարձավ՝ 84-րդ րոպեին Ռոդրիգո դե Պոլի փոխանցումից հետո խփելով տպավորիչ հարվածով։

Հինգ րոպե անց Մեսին գրանցեց նաև գոլային փոխանցում՝ օգնելով Լուիս Սուարեսին տանել հաջողություն։