Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հաստատել է, որ նախատեսվում է Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպումը տեղափոխել ԱՄՆ։ Խաղը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին։
«Համոզված եմ, որ այս խաղը տեղի կունենա ընթացիկ մրցաշրջանում։ Այնուամենայնիվ, դրա կազմակերպումը մեր առաջնային նպատակներից չէ։ Ակումբները կամավոր են դիմել նման նախաձեռնությամբ։ Այժմ անհրաժեշտ է ստանալ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի համաձայնությունը», — ասել է Տեբասը RNE ռադիոյին տված հարցազրույցում։