«Ռոման» մերժել է «Ինտերի» առաջարկը՝ Կուադիո Կոնեի տրանսֆերի վերաբերյալ։ Միլանյան ակումբին տեղեկացրել են, որ 24-ամյա կիսապաշտպանը վաճառքի ենթակա չէ, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի։
Նախկինում հաղորդվում էր, որ Կոնեի «Ինտեր» հնարավոր տրանսֆերի գումարը կարող է կազմել մոտ 50 միլիոն եվրո։
Հռոմեացիների նոր գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին հույսը դնում է ֆրանսիացու վրա և նրան համարում է թիմի հիմնական ֆուտբոլիստներից մեկը։