Ռոբերտ Լևանդովսկի. «Կարող ենք ավելի լավ խաղալ, քան անցյալ տարի»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր մոտիվացիայի մասին։

«Մենք շատ ուժեղ կազմ ունենք։ Կարծում եմ՝ կարող ենք ավելի լավ խաղալ, քան անցյալ տարի, քանի որ հիմա հասկանում ենք, թե ինչ պետք է անենք խաղադաշտում՝ Ֆլիկի հետ։ Անցյալ մրցաշրջանի սկզբում և վերջում մենք մի շրջան ունեցանք, երբ խաղը լավ չէր ընթանում, մենք շատ միավորներ կորցրեցինք՝ սա թիմի երիտասարդության հետևանք էր։

Մենք պետք է հասկանայինք այն ուղին, որը Հանսին փորձում էր մեզ ցույց տալ։ Կարծում եմ՝ այս տարի մենք սկզբից ճիշտ ուղղությամբ ենք շարժվել և շատ բաներ ենք սովորել, որոնք նախկինում չէինք հասկանում։

Կարևոր չէ, թե քանի տիտղոս ես արդեն նվաճել։ Կարևորը այն է, թե ևս քանիսն ես ուզում նվաճել։ Սա ինձ համար հաջորդ մարտահրավերն է հիմա՝ առաջադիմել, մնալ գագաթնակետին, ապացուցել, որ այդ հաղթանակները պատահականություն չէին։ Եվ գտնել շարունակելու մոտիվացիան», – Լևանդովսկու խոսքերն է մեջբերում ESPN-ը։

«Բարսելոնան» իր հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 16-ին՝ առաջին տուրում մրցելով «Մալյորկայի» դեմ։