«Ռեալ Մադրիդի» դարպասապահը կարող է լքել թիմը

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը, որը «Ռեալ Մադրիդում» փոխարինում է Տիբո Կուրտուային, կարող է լքել «Արքայական» ակումբը մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը։

Ըստ լրագրող Սամետ Չաիրի՝ Ստամբուլի «Ֆեներբահչեն» հետաքրքրված է դարպասապահի ծառայություններով։ Թուրքական գրանդը ցանկանում է ամրապնդել դարպասապահի դիրքը այս ամռանը և դիտարկում է ուկրաինացու տրանսֆերը։

Մադրիդյան ակումբը, իր հերթին, չէր պլանավորում վաճառել Լունինին, բայց նրա աշխատանքային պայմանագրում ներառված է 25 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։

2024/2025 մրցաշրջանում ուկրաինացին իսպանական գրանդի կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում բաց է թողել 19 գոլ և վեց խաղում անառիկ է պահել դարպասը։