Ուկրաինացի ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն մոտ է Թուրքիա տեղափոխվելուն։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Sporx-ին, «Ֆեներբահչեն» համաձայնության է եկել 28-ամյա ուկրաինացու տրանսֆերի շուրջ։
Ստամբուլցիները «Արսենալին» Զինչենկոյի համար կվճարեն ավելի քան 10 միլիոն եվրո։ «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչը Ժոզե Մոուրինյոն է։ Այս շաբաթ թիմը 5-2 հաշվով հաղթել է «Ֆեյենորդին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ, որտեղ մրցակիցը կլինի «Բենֆիկան»։
Ալեքսանդր Զինչենկոն «Արսենալի» կազմում անցկացրել է 91 պաշտոնական խաղ, որոնցում խփել է երեք գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում թիմակիցներին։