«Լիվերպուլը» 13 մրցաշրջան է, ինչ չի պարտվել Պրեմիեր Լիգայի իր առաջին խաղում

«Լիվերպուլը» 2025/26 մրցաշրջանը սկսեց «Բորնմութի» նկատմամբ 4-2 հաշվով հաղթանակով՝ Պրեմիեր Լիգայի առաջին փուլերում անպարտելի խաղերի շարքը երկարացնելով մինչև 13 հանդիպում։

Այս ժամանակահատվածում «մերսիսայդցիները» հաղթել են իրենց առաջին խաղերից 10-ում և ոչ-ոքի խաղացել երեքում։ «Լիվերպուլը» խփել է 35 գոլ և բաց թողել 16։ Նրանք այդ խաղերից հինգն ավարտել են առանց պարտության։

Այս շարքը Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ամենաերկարն է՝ բոլոր թիմերի շրջանում առաջին փուլերում անպարտելի խաղերի քանակով։