«Բարսելոնայի» պաշտպան Էկտոր Ֆորտը կարող է լքել թիմը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ Ֆորտը չի ընդգրկվել «Բարսելոնայի» հայտացուցակում «Մալյորկայի» դեմ Իսպանիայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի խաղի համար, քանի որ թիմը հույսը չի դնում նրա վրա։
Նշվում է, որ 19-ամյա պաշտպանը կարող է վաճառվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Ֆորտը «Բարսելոնայի» երիտասարդական թիմի սան է։ Անցյալ մրցաշրջանում նա 30 խաղ է անցկացրել հիմնական թիմի կազմում և կատարել երեք գոլային փոխանցում։
Transfermarkt-ը իսպանացու արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։