«Նյուքասլի» մարզիչ Էդի Հոուն մեկնաբանել է Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Ասթոն Վիլայի» դեմ արտագնա խաղում գրանցած գոլազուրկ ոչ-ոքին։
«Ես գոհ եմ վաստակած միավորից։ Մենք հիանալի խաղացինք, լավ էինք հարձակման մեջ, ագրեսիվ էինք։ Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք։ Մրցակիցներից մեկի հեռացումից հետո մենք արագացրինք տեմպը՝ որոշակի հանգստությունից հետո։ Ես հիասթափված եմ, որ չհաղթեցինք։ Հնարավոր է՝ մենք չափազանց շատ էինք ուզում գոլ խփել։ Խաղացողները ամեն ինչ արեցին», – ասել է Հոուն BBC Match of the Day-ին։
Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Նյուքասլը» կհյուրընկալի «Լիվերպուլին»։ Խաղը կկայանա երկուշաբթի՝ օգոստոսի 25-ին։