«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Բենջամին Շեշկոյի շահերը ներկայացնող գործակալ Էլվիս Բասանովիչը խոսել է իր պաշտպանյալի՝ անգլիական ակումբ տեղափոխվելու մասին։
«Որոշ պահի ակումբները մեծ անհամաձայնություն ունեցան արժեքի գնահատման հարցում։ «Մանչեսթեր Յունայթեդը» հասել էր այս տրանսֆերի բյուջեի սահմանին։ Միևնույն ժամանակ, «Լայպցիգը» ավելի բարձր պահանջներ և սպասումներ ուներ՝ Բենջամինի կարևորության հիման վրա։
Ստեղծվել էր մի բաց, որը պետք է լրացվեր։ Ինչ-որ պահի ես որոշեցի հրաժարվել իմ միջնորդավճարի մի մասից՝ բացը լրացնելու համար, քանի որ կարծում էի, որ դա ճիշտ կլինի։ Ինձ համար խաղացողի ցանկություններն ու երազանքները միշտ ավելի կարևոր են, քան գործակալի շահերը», – Բասանովիչի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 22-ամյա սլովենացու տրանսֆերի մասին հայտարարեց օգոստոսի 9-ին։