Տիրասպոլի «Շերիֆը» և Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, տեղեկացնում է մոլդովական ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա Սերոբյանը «Շերիֆին» միացել էր այս տարվա ձմռանը։ Մոլդովայի ամենատիտղոսակիր թիմի կազմում նա մասնակցել է 25 պաշտոնական խաղի և դարձել 4 գոլի հեղինակ։