«Այաքսը» ցանկանում է թիմ վերադարձնել Պրեմիեր Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստին

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Էդսոն Ալվարեսի գործակալ Նաթան վան Կուպերենը խոսել է խաղացողի «Այաքս» հնարավոր վերադարձի մասին: «Մուրճերը» մեքսիկացուն հոլանդական ակումբից ձեռք են բերել 2023 թվականի ամռանը 38 միլիոն եվրոյով:

«Այաքսի կողմից հետաքրքրություն կա, բայց դա հեշտ չի լինի: Չնայած ոչինչ անհնար չէ», – ESPN-ին ասել է գործակալը:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նշել է, որ Ալվարեսի համար մրցավազքին մասնակցում են ոչ միայն «Այաքսը», այլև մի շարք այլ ակումբներ:

Անցյալ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում 31 խաղի և կատարել մեկ գոլային փոխանցում: Ալվարեսի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը: Transfermarkt-ի փորձագետները խաղացողի արժեքը գնահատում են 25 միլիոն եվրո: