«Բարսելոնան» հրապարակել է Լա Լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի «Մալյորկայի» դեմ խաղի հայտացուցակը։
Կատալոնական ակումբը կարողացել է նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Լա Լիգայում գրանցել թիմի դարպասապահ Ժոան Գարսիային և հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։
Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածքի պատճառով չի կարողանա խաղալ։
«Մալյորկայի» և «Բարսելոնայի» միջև խաղը կկայանա այսօր։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21։30-ին։