Նորվեգացի ֆուտբոլիստը կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»

18-ամյա նորվեգացի կիսապաշտպան Սվերե Նիպանը ժամանակավորապես կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» և կշարունակի իր կարիերան մեկ այլ անգլիական ակումբում՝ «Միդլսբրոյում»։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սկանդինավյան կիսապաշտպանի տրանսֆերը կձևակերպվի մոտ ապագայում։ Ակումբները պետք է միայն համաձայնեցնեն գործարքի վերջնական մանրամասները։ Հիշեցնենք, որ Նիպանը «Քաղաքայինների» շարքերը միացել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Կիսապաշտպանը տեղափոխվել է նորվեգական «Ռոսենբորգից»։ Գործարքի արժեքը կազմել է մոտ 15 միլիոն եվրո։ 2025/2026 մրցաշրջանում «Միդլսբրոն» կխաղա Չեմպիոնշիփում։