Պաշտոնական․ «Լիվերպուլը» նոր պաշտպան ունի

«Լիվերպուլը» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է պաշտպանի տրանսֆերի մասին. Ջովանի Լեոնին միացել է թիմին։

18-ամյա իտալացին երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ, ճշգրիտ ժամկետը չի նշվում։ Լեոնին «Լիվերպուլում» կխաղա 15 համարի ներքո։

Ջովանի Լեոնին «Լիվերպուլ» է տեղափոխվել «Պարմայից»։ Տրանսֆերի գումարը չի հրապարակվել։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «մերսիսայդցիները» երիտասարդ պաշտպանի համար կվճարեն մոտ 35 միլիոն եվրո։

Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Լիվերպուլը» կհյուրընկալի «Բորնմութին»։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին։