Իտալական «Ռոման» վստահ է, որ կհամոզի «Մանչեսթեր Յունայթեդին» համաձայնվել Ջեյդոն Սանչոյի համար հնչած առաջարկի պայմաններին, հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Երեկ մայրաքաղաքային ակումբը «կարմիր սատանաներին» ներկայացրել է վարձակալության առաջարկ՝ 20 միլիոն ֆունտ (մոտ 22.5 միլիոն եվրո) գնելու տարբերակով։ Սա համարվում է լավագույն առաջարկը, որ անգլիական գրանդը մինչ այժմ ստացել է 24-ամյա թևայինի համար։
Ավելին, Սանչոյի գործակալները արդեն ուղիղ բանակցություններ են վարում «Ռոմայի» ղեկավարության հետ՝ համաձայնեցնելու խաղացողի անձնական պայմանագիրը։