«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան, ով հուլիսի կեսերին ազդրի վնասվածք էր ստացել, բոլոր հնարավորություններն ունի խաղադաշտ դուրս գալու Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում:
Խաղը կկայանա օգոստոսի 17-ին: ESPN-ի տվյալներով՝ վերականգնման գործընթացն ավելի արագ է ընթացել, քան սպասվում էր: Սկզբում բժիշկները վախենում էին, որ կամերունցին կբացակայի մինչև երկու ամիս, բայց դարպասապահն արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ և պատրաստ է ծանրաբեռնվածությանը:
Այժմ վերջնական խոսքը մնում է գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին, ով կորոշի Օնանային մեկնարկային կազմում ընդգրկելու հարցը: Անցյալ մրցաշրջանում Օնանան մանկունիանցիների կազմում անցկացրել է 50 խաղ, բաց է թողել 65 գոլ և 11 խաղում պահպանել է դարպասը անառիկ: