«Նապոլին» կարող է Լա Լիգայից ֆուտբոլիստ ձեռք բերել

Իսպանական «Սևիլիայի» պաշտպան Խուանլուն կարող է Լա Լիգայից տեղափոխվել Իտալիայի առաջնություն, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի։

Լրագրողի խոսքով՝ Սերիա Ա-ի չեմպիոն «Նապոլին» հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով։ Կողմերը բանակցություններ են վարել և մոտ են գործարքի ավարտին։ Խուանլուն ինքը լրջորեն ձգտում է տեղափոխվել նեապոլիտանական ակումբ և մերժել է այլ գնորդների։

Պաշտպանի շուկայական արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։ 2024/2025 մրցաշրջանում Խուանլուն մասնակցել է անդալուզյան թիմի 35 խաղի՝ խփելով հինգ գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում