Մարկուս Ռեշֆորդ․ «Ակումբը մնացել է առանց իրական սեփականատիրոջ»

«Մանչեսթեր Յունայթեդում» երկար տարիներ անցկացնելուց հետո Մարկուս Ռեշֆորդը որոշեց փոխել թիմը և տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»։

Հարցազրույցում նա բացատրեց «Մանչեսթեր Յունայթեդից» բաժանվելու պատճառները. նրա խոսքով՝ ակումբը կորցրել է իր միջուկը՝ մտնելով վերակառուցման փուլ, որից երբեք դուրս չի եկել։

«Տարիներ շարունակ ասում էին, որ մենք անցումային շրջանում ենք, բայց, կարծես, գործընթացը ձգձգվել է։ Եկեք իրատես լինենք։ «Մանչեսթեր Յունայթեդում» մարզիչները, գաղափարները, ռազմավարությունները փոխվել են, բայց, ըստ էության, ոչինչ չի փոխվել, ակումբը մնացել ենք առանց իրական սեփականատիրոջ», – Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։

Հիշեցնենք, որ Ռեշֆորդը դարձավ «Բարսայում» առաջին անգլիացին Գարի Լինեկերից հետո։