«Մանչեսթեր Յունայթեդը» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Սպորտինգ Լիսաբոնի» կիսապաշտպան Մորտեն Հյուլմանը մեծ պահանջարկ ունի Անգլիայի Պրեմիեր լիգայում: Sky Sports-ի լրագրողների տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում դանիացի ֆուտբոլիստի նկատմամբ:

«Կարմիր սատանաները» քննարկում են 26-ամյա խաղացողին առաջարկ անելու հնարավորությունը: Դանիացի ֆուտբոլիստը պայմանագրային պարտավորություն ունի պորտուգալական առաջատար ակումբի հետ մինչև 2028 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 26 միլիոն եվրո:

2024/2025 մրցաշրջանում Հյուլմանը մասնակցել է «Առյուծների» 47 խաղի: Դանիացին խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: