Լոնդոնի «Թոթենհեմը» փորձել է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի վինգեր Սավիո Մորեյրային՝ առաջարկելով նրա համար 70 միլիոն եվրո, հաղորդում է Globo-ն։
Սակայն «Քաղաքայինները» մերժել են առաջարկը՝ չցանկանալով բաժանվել խաղացողից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև բանակցությունները դեռևս շարունակվում են, և «Թոթենհեմը» չի կորցրել տրանսֆերի շուրջ համաձայնության գալու հույսը։
21-ամյա Սավիոն միացել է «Մանչեսթեր Սիթիին» 2024 թվականի հուլիսին։ Անցած մրցաշրջանում նա Պեպ Գվարդիոլայի թիմի կազմում անցկացրել է 48 պաշտոնական խաղ՝ խփելով երեք գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։