Ֆրանսիական ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը։
AS-ի տեղեկացմամբ՝ 26-ամյա դարպասապահը նախնական համաձայնության է եկել անգլիական ակումբի հետ։ Դոնառումայի տարեկան աշխատավարձը նախատեսվում է առնվազն 12 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։
ՊՍԺ-ն ցանկանում է նրա տրանսֆերից ստանալ 50 միլիոն եվրո, մինչդեռ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել 35 միլիոն։ Ավելի վաղ Դոնառուման հաստատել էր, որ հեռանալու է ՊՍԺ-ից, իսկ նրա գործակալը հայտնել էր՝ բանակցում են Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների հետ։
Դոնառուման ՊՍԺ-ին միացել է 2021 թվականին և անցած մրցաշրջանում թիմի հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։