Գերմանիայի Գավաթ․ «Բայերը» հաղթեց Էրիկ տեն Հագի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղում

Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի գավաթի 1/32 եզրափակիչում արտագնա խաղում 4։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Զոնենհոֆ Գրոսասպահի» նկատմամբ։

Էրիկ տեն Հագի գլխավորությամբ իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրած գերմանական գրանդի կազմում գոլերի հեղինակ դարձան հարձակվող Պատրիկ Շիկը (32՛), կիսապաշտպան Արտուրը (74՛), հարձակվող Քրիստիան Կոֆանը (84՛) և պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն (87՛, 11 մ)։

Նշենք նաև, որ «Զոնենհոֆ Գրոսասպահը» խաղի ընթացքում մնաց 9 ֆուտբոլիստով․ երկրորդ խաղակեսում հեռացվեցին Վոլկան Չելիքտաշը (66՛) և Մերթ Թաշդելենը (82՛)։