Fastex Պրեմիեր Լիգա․ «Ուրարտուն» հաղթեց «Վանին»

Fastex Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի բացման խաղում «Ուրարտուն» մրցակցի դաշտում 2։0 հաշվով հաղթեց «Վանին»։

Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի հաղթական գոլերը հեղինակեցին կիսապաշտպան Էդիկ Վարդանյանը և պաշտպան Էրիկ Փիլոյանը։

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Վանը» 4 միավորով պահպանում է 3-րդ հորիզոնականը։