Արգենտինացի նախկին կիսապաշտպան Էրիկ Լամելան հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ 33-ամյա ֆուտբոլիստը, ով հանդես է եկել «Ռիվեր Փլեյթ», «Ռոմա», «Թոթենհեմ», «Սևիլյա» և ԱԵԿ ակումբներում, որոշումը պայմանավորել է երկարատև ազդրի խնդիրներով։
Լամելան հիշեցրել է, որ 2014-ից տառապում էր ցավերից, 2017-ին ենթարկվել էր երկու ազդրերի վիրահատության, սակայն վերջին շրջանում խնդիրները կրկին սրվել են։
«Վերջին տարիներին խաղում էի մշտական ցավերով, անընդհատ բուժումներ էի ստանում և դեղեր ընդունում։ Այժմ ժամանակն է առաջնահերթություն տալ առողջությանս»,– գրել է նա։
Արգենտինայի հավաքականի կազմում Լամելան անցկացրել է 25 հանդիպում, խփել 3 գոլ և «Սևիլյայի» կազմում նվաճել Եվրոպա լիգայի գավաթը։