Դուշան Վլահովիչը կարիերան Անգլիայում շարունակելու նոր տարբերակ ունի

Սերբիայի հավաքականի կենտրոնական հարձակվող Դուշան Վլահովիչը, ով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում», կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ՝ «Նյուքասլ Յունայթեդը» պատրաստվում է առաջարկ ներկայացնել 24-ամյա ֆուտբոլիստին։

«Կաչաղակները» Վլահովիչին դիտարկում են որպես շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի հնարավոր փոխարինող, որի նկատմամբ հետաքրքրված է «Լիվերպուլը»։

Վլահովիչի տրանսֆերային գինը գնահատվում է 35 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը «ծեր սինյորայի» հետ ավարտվում է հաջորդ ամռանը։ Նախորդ մրցաշրջանում սերբ հարձակվողը անցկացրել է 44 հանդիպում և խփել 17 գոլ։