«Բայերը» և «Բորուսիան» կպայքարեն արգենտինացի կիսապաշտպանի համար

«Բրայթոնի» կիսապաշտպան Ֆակունդո Բուոնանոտտենկարիերան շարունակելու տարբերակներ ունի գերմանական Բունդեսլիգայի առաջատար ակումբներում, հաղորդում է Kicker-ը:

Աղբյուրի տվյալներով՝ «Բայեր Լևերկուզենը» և «Բորուսիան» կպայքարեն 20-ամյա արգենտինացի կիսապաշտպանի համար: Անգլիական թիմը պատրաստ է բաժանվել խոստումնալից ֆուտբոլիստից, եթե նրա համար առաջարկի մոտ 45 միլիոն եվրո:

Անցյալ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 35 խաղի՝ վարձավճարով խաղալով «Լեսթերի» կազմում: Կիսապաշտպանը խփել է վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում: Բուոնանոտտեի աշխատանքային պայմանագիրը «Ճայերի» հետ լրանում է 2028 թվականի հունիսի վերջին: