«Ատլետիկոյի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Թոթենհեմ»

Անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալաhերը, որը ներկայումս խաղում է «Ատլետիկոյում», կարող է վերադառնալ «Մառախլապատ Ալբիոն»։ Այս մասին հաղորդում է Fichajes-ը։

Լրագրողների տվյալներով՝ 25-ամյա խաղացողի տրանսֆերով հետաքրքրված է Լոնդոնի «Թոթենհեմը»։ Մայրաքաղաքային թիմի ղեկավարները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 50 միլիոն եվրո։

Պրեմիեր լիգայում Քոնորը Լոնդոնի «Չելսիում» խաղալու փորձ ունի։ Կիսապաշտպանը Մադրիդի լավագույն ակումբի շարքերը միացել է անցյալ տարվա օգոստոսին։ Կիսապաշտպանը մադրիդյան թիմի հետ կնքել է հնգամյա աշխատանքային պայմանագիր։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ Գալագերի շուկայական արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։