ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր թիմի հաղթանակից հետո ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում։
Փարիզցիները հիմնական ժամանակում ոչ-ոքի խաղացին՝ վերջին րոպեներին երկու գոլ խփելով (2:2), ապա ավելի ճշգրիտ իրացրեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարերը (4:3)։
«Թոթենհեմը հիանալի խաղ անցկացրեց, նրանք մեզանից ուժեղ էին», – խոստովանել է Էնրիկեն։
«Չգիտեմ՝ արդյունքն արդարացի է, թե ոչ, բայց դա ֆուտբոլ է։ Մենք պետք է կատարելագործվենք։ Մենք ընդամենը հինգ կամ վեց օր ունեինք խաղին պատրաստվելու համար։ Սա անհավանական է», – խաղից հետո տված հարցազրույցում ասել է իսպանացի մասնագետը։