Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն հնարավորություն ունի շարունակել իր կարիերան Պորտուգալիայում: Հայտնում է Բեն Ջեյքոբսը:
«Պորտուն հետաքրքրություն է ցուցաբերել Զինչենկոյի նկատմամբ: Պորտուգալական ակումբն արդեն կապ է հաստատել «Արսենալի» հետ, սակայն բանակցությունները դեռևս վաղ փուլում են», – հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զինչենկոյով հետաքրքրված է Ստամբուլի «Ֆեներբախչեն»: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներից հետո ուկրաինացին կորցրել է իր տեղը «Արսենալի» հիմնական կազմում: Վերջերս տված հարցազրույցում Զինչենկոն անցած մրցաշրջանը անվանել է իր պրոֆեսիոնալ կարիերայի վատագույնը։