«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը գնահատել է իր թիմի խաղը ՊՍԺ-ի դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում:
Հիմնական ժամանակում հաղթողը չպարզվեց՝ 2:2: «Թոոենհեմը» մինչև 85-րդ րոպեն առաջ էր 2:0 հաշվով, բայց չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը, և 11 մետրանոց հարվածաշարում պարիզցիները փայլուն վերադարձ կատարեցին և նվաճեցին գավաթը:
«Կարծում եմ՝ մենք հիանալի խաղ անցկացրինք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ՝ գուցե լավագույնի դեմ այս պահին: Մոտ 80 րոպե ամեն ինչ ընթանում էր ճիշտ այնպես, ինչպես մենք ուզում էինք, իսկ հետո մենք բաց թողեցինք առաջին գոլը, որից հետո իրավիճակը փոխվեց:
Խաղացողները, ակումբը և երկրպագուները հպարտանալու առիթ ունեն: 11 մետրանոց հարվածաշարում ամեն ինչ հնարավոր է», – ասել է Ֆրանկը TNT Sports-ին տված հարցազրույցում: