«Լիվերպուլը» պայմանավորվածություն է ձեռք բերել «Պարմայի» հետ պաշտպան Ջովանի Լեոնիի տրանսֆերի շուրջ, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մերսիսայդյան ակումբը 18-ամյա իտալացի ֆուտբոլիստի համար կվճարի 35 միլիոն եվրո և նրա հետ կկնքի երկարաժամկետ պայմանագիր։ «Պարման» խաղացողի ապագա տրանսֆերից կունենա տոկոսային բաժնեմաս։
Լեոնին «Պարմային» միացել է 2024 թվականի օգոստոսին՝ 17 հանդիպումներում գրանցելով 1 գոլ։