Էդուարդ Սպերցյանը հաստատել է Անգլիայից ստացած առաջարկը

«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հաստատել է, որ ակումբն իր տեղափոխության վերաբերյալ առաջարկ է ստացել։ Ռուսաստանի գավաթի Պրեմիեր լիգայի ուղու երկրորդ տուրում Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ 4-0 հաղթանակից հետո նա նշել է, որ առաջարկը լուրջ է, սակայն վերջնական որոշում դեռ չկա։

«Սաութհեմփթոն» տեղափոխության մասին դեռ վաղ է խոսել։ Առաջարկ կա, բայց պետք է վերադառնամ Կրասնոդար և քննարկեմ ակումբի նախագահի հետ։ Այնուհետև կկայացնենք որոշում», – ասել է 25-ամյա Սպերցյանը։

Նշենք, որ «Սաութհեմփթոնը» 2024/25 մրցաշրջանի արդյունքներով լքել է Պրեմիեր լիգան և ներկայում հանդես է գալիս Անգլիայի Չեմպիոնշիփում։