«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը հաստատել է, որ թիմը նոր պաշտպան կունենա՝ Ջովանի Լեոնիին։ 18-ամյա ֆուտբոլիստը «Էնֆիլդ» կտեղափոխվի «Պարմայից»։
«Ակումբները համաձայնության են եկել, բայց նա դեռ պայմանագիր չի կնքել մեզ հետ։ Հենց որ նա պայմանագիր կնքի, ես կկարողանամ ձեզ մանրամասները պատմել», – Սլոտի խոսքերը մեջբերում է Goal պորտալը։
Մեկ օր առաջ տեղեկություն էր հայտնվել, որ «Պարման» խնդրում է «Լիվերպուլին» թիմում պահել Ջովանի Լեոնիին՝ այս անգամ վարձակալությամբ։ «Լիվերպուլը» պատրաստվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղին «Բորնմութի» դեմ։ Խաղը կկայանա ուրբաթ՝ օգոստոսի 15-ին