Գերմանացի մասնագետ Յոախիմ Լյովը հրաժարվել է Աշխարհի առաջնությունում աշխատելու հնարավորությունից՝ որոշելով չընդունել Ուզբեկստանի հավաքականի առաջարկը։ Այս մասին հաղորդում է Bild-ը։
Լյովը, որը 15 տարի աշխատել է Գերմանիայի հավաքականի հետ և 2014 թվականին այն դարձրել աշխարհի չեմպիոն, հետագայում մի քանի անգամ հայտարարել է, որ իրեն գրավում է ազգային հավաքականների հետ աշխատանքը, սակայն մի քանի օր մտածելուց հետո քաղաքավարիորեն մերժել է ուզբեկական կողմի առաջարկը։
Նշենք, որ Ուզբեկստանը պատմության մեջ առաջին անգամ կխաղա Աշխարհի առաջնությունում։
Գերմանիայի հավաքականից բացի, Լյովը որոշակի հաջողությունների է հասել «Շտուտգարտի», «Ֆեներբախչեի», «Տիրոլի» և Վիեննայի «Աուստրիայի» հետ։ 65-ամյա մարզիչը դեռևս հույս ունի վերադառնալ իր սիրելի գործին։