Խաբի Ալոնսոն դեմ է «Ռեալի» ֆուտբոլիստի վաճառքին

Transferfeed-ի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալը» այս ամռանը մերժել է Արդա Գյուլերի տրանսֆերի վերաբերյալ ստացված առաջարկը։ Աղբյուրի տվյալներով՝ «սերուցքայիններին» առաջարկվել է 50 միլիոն եվրո, սակայն ակումբը հրաժարվել է այն ընդունել, քանի որ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն դեմ է եղել խաղացողի վաճառքին։

20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում «արքայական ակումբի» կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ խփելով 6 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։