ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Երեքշաբթի օրը իտալացին հայտարարեց, որ հեռանալու է փարիզյան ակումբից, քանի որ ակումբն այլևս հույսեր չի կապում նրա հետ։
Լրագրող Լոիկ Տանցիի խոսքով՝ 26-ամյա դարպասապահն արդեն համաձայնություն ունի «Քաղաքայինների» հետ։ Այս պահին անգլիական հսկան փորձում է համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ տրանսֆերի պայմանների շուրջ։
«Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները երկար ժամանակ է, ինչ հետևում են Ջանլուիջի Դոննարումային և կարծում են, որ չեն կարող բաց թողնել աստղային դարպասապահին ձեռք բերելու հնարավորությունը, ով հասանելի է զեղչված գնով՝ նրա պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով։