«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է իր ֆավորիտներին «Ոսկե գնդակի» այս տարվա պայքարում։
«Շատ արժանի թեկնածուներ կան։ Յամալը անհավանական մրցաշրջան անցկացրեց, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կգնահատվի առավել բարձր։
Եթե այս անգամ Յամալը չվաստակի «Ոսկե գնդակը», վստահ եմ՝ դա անպայման կանի առաջիկա տարիներին։ Ռաֆինյան նույնպես հիանալի մրցաշրջան անցկացրեց։ Կան տարբեր հավակնորդներ», – ասել է Լևանդովսկին՝ derbyderbyderby.it-ի փոխանցմամբ։