«Ռեալը» պատասխանել է Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկին

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը «Ռեալ Մադրիդին» առաջարկել է ռեկորդային՝ 350 մլն եվրո Կիլիան Մբապեի տրանսֆերի համար, հաղորդում է Defensa Central-ը։

Այս առաջարկը 50 մլն եվրոյով գերազանցել է նախկինում Վինիսիուսի համար արված առաջարկը։ Սաուդացիները նպատակ ունեն բարձրացնել իրենց լիգայի հեղինակությունը՝ ձեռք բերելով աշխարհի առաջատար խաղացողներից մեկին և պատրաստ էին Մբապեին առաջարկել պայմաններ, մոտ կամ համարժեք «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագրին։

Սակայն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մերժել է առաջարկը՝ ընդգծելով Մբապեի առանցքային դերը թիմում թե՛ մարզական, թե՛ կոմերցիոն առումով։ Ֆրանսիացի հարձակվողն ինքն էլ հրաժարվել է տեղափոխվելու գաղափարից։

Մբապեն «Ռեալին» միացել է 2024-ի ամռանը։ Նրա միպայմանագիրը գործում է մինչև 2029 թվականի հունիսը։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 59 խաղի, խփել 44 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։