Պաշտոնական․ «Նյուքասլը» նորեկ ունի

«Նյուքասլի» մամուլի ծառայությունը հայտարարել է կենտրոնական պաշտպան Մալիկ Չաուի տեղափոխության մասին «Միլանից»։

Պայմանագրի ժամկետը չի նշվում։ Transfermarkt-ի տվյալներով՝ գործարքի արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում գերմանացին «ռոսոներիների» կազմում անցկացրել է 31 խաղ, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում և ստացել 3 դեղին քարտ։

«Միլանը» խաղացողին ձեռք է բերել «Շալկեից» 2022 թվականին՝ 9.3 միլիոն եվրոյով։