Ալեքսանդր Իսակը մերժել է «Նյուքասլում» խաղալու հնարավորությունը և պատրաստվում է միանալ «Լիվերպուլին», ուստի «Կաչաղակները» նոր հարձակվող են փնտրում:
Լրագրող Ռուդի Գալետիի խոսքով՝ «Քրիսթալ Փելեսի» Ժան-Ֆիլիպ Մատետան համարվում է շվեդի առաջնահերթ փոխարինող: «Արծիվները» 28-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում են մոտ 40 միլիոն ֆունտ (ավելի քան 46 միլիոն եվրո):
Ալեքսանդր Իսակի վաճառքը կարող է «Նյուքասլին» բերել ավելի քան 130 միլիոն եվրո: «Լիվերպուլը» դեռևս նոր առաջարկ չի արել: Ժան-Ֆիլիպ Մատետան գոլ է խփել «Լիվերպուլ»-ի դեմ վերջին «Քոմյունիթի Շիլդում»: Անցյալ մրցաշրջանում ֆրանսիացին «Քրիսթալ Փելեսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղերում խփել է 17 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում: