«Մանչեսթեր Սիթին» մեկ պայմանով ձեռք կբերի Ռոդրիգոյին

Հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել Անգլիա։ Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությամբ՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է փորձել գնել բրազիլացի ֆուտբոլիստին «Ռեալ Մադրիդից», բայց միայն այն դեպքում, եթե վինգեր Սավիոն հեռանա ակումբից։

Սավիոյի ապագան դեռևս անորոշ է․ «Թոթենհեմի» առաջին առաջարկը 21-ամյա բրազիլացու համար զգալիորեն զիջում է «Սիթիի» գնահատականին, և բանակցությունները չեն շարունակվում։

Ռոմանոն ընդգծում է, որ «Մանչեսթեր Սիթին» չի դիտարկում «Մոնակոյի» կիսապաշտպան Մագնես Ակլյուշին։ Ակումբի առաջնահերթությունը Ռոդրիգոն կլինի միայն Սավիոյի հնարավոր վաճառքից հետո։

24-ամյա Ռոդրիգոն Transfermarkt-ի գնահատմամբ արժե մոտ 90 միլիոն եվրո։