Լուիս Էնրիկեն` «Թոթենհեմի» դեմ սպասվող հանդիպման մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նախքան ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը նշել է, որ իր թիմը մրցակիցից՝ Եվրոպա լիգայի հաղթող «Թոթենհեմից», շատ ավելի անբարենպաստ պայմաններում է գտնվում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

«Եզրափակիչը մեծ իրադարձություն է և լուրջ փորձություն։ «Թոթենհեմի» խաղային պլանը դժվար է կանխատեսել, քանի որ նրանք նոր մարզիչ ունեն։ Նրանք արդեն մեկ ամիս միասին են մարզվում, իսկ մենք՝ ընդամենը մեկ շաբաթ։ Բայց սա արդարացում չէ, մենք խաղադաշտ դուրս կգանք 100 տոկոս նվիրումով։

Սա մրցաշրջանի առաջին հանդիպումն է, և միանգամից եզրափակիչ։ ՊՍԺ-ի համար նման իրավիճակը նորություն է, քանի որ սովոր չենք այսպիսի խաղացանկի։ Անհամբերությամբ ենք սպասում խաղին», – ասել է Էնրիկեն։