«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանություն է տվել թիմի վերջին նախամրցաշրջանային խաղից հետո։ Երեքշաբթի օրը «Սպիտակները» ընկերական խաղում հաղթեցին ավստրիական «Տիրոլին» (4-0):
Ընդամենը մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 19-ին, Խաբի Ալոնսոյի թիմը տանը կընդունի «Օսասունային» Լա Լիգայի առաջին տուրում։
«Նախամրցաշրջանն ավարտվեց, շուտով կսկսվի նոր Լա Լիգան․ անհամբեր սպասում եմ դրան։ Հալա Մադրիդ», – սոցիալական ցանցերում գրել է Մբապպեն, ով «Տիրոլի» դեմ խաղում երկու գոլ է խփել։
«Ռեալի» և «Մալյորկայի» միջև խաղը նախատեսված է սկսել Երևանի ժամանակով 23:00-ին։ Անցյալ մրցաշրջանում մադրիդյան թիմը Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը։