Կիպրոսյան «Էթնիկոսը» հայտարարել է պորտուգալացի կիսապաշտպան Մարտիմ Մայայի տրանսֆերային իրավունքի ձեռքբերման մասին։
27-ամյա ֆուտբոլիստը ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ «Փյունիկի» հետ պայմանագրի ավարտից հետո։
Մայան Հայաստան էր տեղափոխվել 2023-ի ամռանը և այս ընթացքում հանդես է եկել «Նոա» ու «Փյունիկ» ակումբներում։
Հենակետային կիսապաշտպանը հայկական մրցաշարերում անցկացրած 50 խաղում խփել է 1 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։