«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Սելտա»

AftonBladet-ի տեղեկացմամբ՝ շվեդ կենտրոնական պաշտպան Վիկտոր Լինդելոֆը կարող է տեղափոխվել Իսպանիայի Լա Լիգա։ 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սելտան», իսկ նրա նկատմամբ հետաքրքրություն ունի նաև «Բայեր Լևերկուզենը», որը մարզում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։

Լինդելոֆը հուլիսի սկզբից ազատ գործակալ է՝ ավարտելով պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ, որոնց կազմում հանդես էր գալիս 2017 թվականից։ Նախորդ մրցաշրջանում «Սելտան» Լա Լիգայում զբաղեցրել էր յոթերորդ հորիզոնականը, իսկ նոր առաջնությունը թիմը կսկսի օգոստոսի 17-ին՝ «Խետաֆեի» դեմ խաղով։