«Բարսելոնայի» հարձակվող Ֆերրան Տորեսը մերժել է Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբի շահավետ առաջարկը։ Լրագրող Սանտի Օվալեի տեղեկացմամբ՝ 25-ամյա իսպանացին չի պատրաստվում փոխել ակումբը և նախատեսում է շարունակել կարիերան կատալոնական թիմում։
Տորեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև անգլիական «Նյուքասլը» և «Թոթենհեմը»։ Նրա գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը, իսկ Transfermarkt-ի գնահատմամբ՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։